Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ադրբեջանը վերսկսում է Ռուսաստանի տարածքով նավթի արտահանումը

Ադրբեջանը վերսկսում է Ռուսաստանի տարածքով նավթի արտահանումը
26.02.2016 | 13:41

Ադրբեջանական SOCAR և ռուսական Транснефть ընկերությունները պայմանագիր են ստորագրել, որը թույլ է տալիս մարտի 1-ից Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթ արտահանել։ Նախնական պայմանավորվածությամբ՝ տարեկան պետք է արտահանվեր մոտ 1,3 միլիոն բարել, քանի որ պայմանագիրը սկսելու է գործել մարտից, ծավալները կլինեն նախատեսվածից քիչ։

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ